-
16.10.2018|
00:17
Վերակացու և պահապա՛ն եղիր անձիս, ով Տե՛ր իմ Հիսուս, պահի՛ր ինձ դևերից և փրկի՛ր մարդկային փորձանքներից:
-
09.10.2018|
00:07
Տե՛ր, ցու՛յց տուր ինձ Քո ճանապարհները և Քո շավիղները սովորեցրու՛ ինձ: Ինձ առաջնորդի՛ր քո ճշմարտության մեջ և ուսուցանի՛ր ինձ, քանզի Դու ես փրկիչ Աստվածն իմ, ու ես հանապազ քեզ եմ սպասում:
-
05.10.2018|
00:05
Իմ խնդրանքները թող մոտենան քեզ, Տե՛ր, Քո խոսքի համաձայն իմաստու՛ն դարձրու ինձ: Իմ աղոթքը թող հասնի քեզ, Տե՛ր, և Քո խոսքով փրկի՛ր ինձ:
-
02.10.2018|
00:02
Հայոց աշխարհի հավատքի հայր, աստվածագութ ծնող, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, աղոթքներով հայցի՛ր Երկնավոր Հորից, Նրա փառակից Որդուց և Սուրբ Հոգուց, որ մաքրի մեզ մեղքերից, և ապրենք ճշմարիտ հավատով: Ամեն:
-
28.09.2018|
00:05
Օգնի՜ր մեզ, Տեր, օգնի՛ր մեզ, ո՜վ մեր փրկիչ Աստված, Քո մեծ անվան փառավորման համար: Փրկի՛ր մեզ տեսանելի և անտեսանելի թշնամիներից։ Արժանացրու մեզ գոհությամբ փառավորելու Քեզ` Հոր և Սուրբ Հոգու հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն։
-
25.09.2018|
00:09
Ակնհայտ է, որ խոսքը ոչ միայն առևտրականներին է վերաբերում, այլև միջանձնային հարաբերություններին: Ծուռ կշեռքը կամ, ժողովրդական լեզվով ասած, «ջոկողությունը», պիղծ է Տիրոջ առաջ:
-
25.09.2018|
00:01
Տե՛ր, մաքրի՛ր հոգուս տաճարը և օթևանի՛ր ինձ մոտ: Փակի՛ր մեղքերիս դուռը և շուրջբոլորս պարսպապատի՛ր իմ ոսոխից, փրկի՛ր չար ու անիրավ մարդուց, առաքինության գործերով զարդարի՛ր և պարգևի՛ր Քո անճառ երանությունը:
-
18.09.2018|
00:06
Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է ամենայն մտքից, պատսպարի՛ր մեզ ու աներկյուղ պահիր ամենայն չարից: Հավասարեցրու՛ մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին, որ հոգով ու ճշմարտությամբ Քեզ են երկրպագում:
-
14.09.2018|
00:02
Տեր, հայցում ենք Քեզանից, բացիր Քո ողորմության դուռը և սրբիր մեզ մեր մեղքերի գաղտնիքներից: Տես Քո ծառաների խոնարհությունը և թողություն տուր մեր կամա և ակամա, գիտակցաբար ու անգիտակցաբար կատարած բոլոր հանցանքներին:
-
11.09.2018|
00:02
Քանզի դու ես մեր ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը, և Քեզ փա՜ռք և երկրպագությու՜ն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն